Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97 կգ, 100 կգ և 103 կգ։


Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:

 


Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: